Բավ է պառակտվել
19-11-2019 17:43

Ես այն կարծիքին չեմ, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման ընդունելի պիտի լինեն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացում կատարել «Աշխատանքային օրենսգրքում»՝ ամրագրելով աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ պահանջել գրավոր բացատրություն:
Ըստ պատգամավորն ասում է,որ գործատունները մեծամասամբ այն պահանջում են ներկայացնել բանավոր կամ էլ ընդհանրապես չեն պահանջում, ու աշխատակցի բողոքի դեպքում հնարավոր չի լինում ստուգել՝ արդյոք նրանից բանավոր բացատրություն պահանջել են, թե ոչ:
Պատգամավորն ասում է,որ գրավոր բացատրություն պահանջելու դեպքում հնարավոր կլինի դատարանում առաջացած վեճերը ավելի պարզ լուծել։ Հիմնական զեկուցողին շատ հարցեր ուղղեցին ինչը չվրիպեց «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի աչքից ․«Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, այնքան հարցեր տվեցիք, որ…»:
Պետրոսյանը անպատասխան սակայն չթողեց Զեյնալյանի ռեպլիկը։
«Զեյնալյան քո ասա՞ծն ասա՞ծ էր, այսինքն՝ սաղ մյուսները աննորմա՞լ էին: Պարզապես այստեղ նաև գործատուի շահերն են սպասարկվում, հետո ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն, կարան և՛ վիճելի լինեն, և՛ անընդունելի»,–ասաց Պետրոսյանը։

 

Արմինե Գևորգյան