Բավ է պառակտվել
23-05-2019 17:44

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չկա. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյան

«Հայ-ռուսական հարաբերություններում ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իմ մակարդակում ակտիվ աշխատում եմ, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով իր կողմից հակառուսական ակցիաներին մասնակցելուն և խնդրին, որ ՌԴ-ն իրեն չի ընդունում:
Գիրգորյանը ասում է,որ ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է ու իրականության հետ որևէ կապ չունի:
«Ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ: Երեք անգամ հանդիպել ենք, շուտով հունիսի 18-ին կհանդիպեմ Ռուսաստանում: Կանխատսևում է, որ Պատրուշևը կայցելի Հայաստան».-ասաց Գրիգորյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ նախկինում խնդիրներ եղել են, քանի որ Գրիգորյանը նախկինում հակապուտինյան ցույցեր է արել, պաստառներ պահել, Արմեն Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Դուք սուտ եք ասում»: Երբ լրագրողը հակադարձեց,ասելով որ սուտ չի ասում ՝ Գրիգորյանը պարզաբանեց. «Այս հարցը շահարկվում է, բազմիցս այդ հարցերին պատասխան եղել է եւ հստակ պատասխաններ: Եթե դուք կբերեք ու ցույց կտաք պաստառներ, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը»:

Անդրադառնալով Արցախի իր գործընկերոջը՝ Վիտալի Բալասանյանին Երևան մուտք գործել թույլ չտալուն, Գրիգորյանը ասաց,որ այդ հարցին ավելի հստակ պատասխան կտա ոստիկանապետը:
Հիշեցենք, որ Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի մեքենան՝ խուզարկության համար: Հետագայում ոստիկանությունը հայտարություն տարածեց, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել: