Բավ է պառակտվել
28-05-2019 21:17

Սպառնալիքների լեզուն վայել չէ բանակցողի համար․Մնացականյանը Մամեդյարովին


Ի՞նչ  է քննարկել ՀՀ  Արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ արդյուքների մասին համապարփակ հայտարությամբ հանդես կգան:
«Մենք  շուտով կխոսենք արդյուքների մասին, մասնավորապես այն համաձայնությունների հետ կապված, որոնք քննարկվել են Վիեննայում, հետո Մոսկվայում: Այս պահին  համանախագահները դեռևս Երևանում են:

Երկու օր կլինեն Ստեփանակերտում, որից հետո կմեկնեն Բաքու: Այցի ավարտին ավելի համապարփակ կկարողանանք ամփոփել այցը: Այս  պահին դեռևս գործընթացները տեղի են ունենում»,-ասաց Մնացականյանը:
Օրեր առաջ պաշտոնական Բաքուն՝ արտգործնախարարի մակարդակով, ասել էր, որ  ժամանակ է  տվել Հայաստանի նոր իշխանություններին բանակցությունների մանրամասներին ծանոթանալու համար։ Մամեդյարովն ասել էր նաեւ, որ  անցումային ժամանակաշրջանն ավարտվել է:
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանին խնդրեցինք մեկնաբանել Մամեդյարովի խոսքերը, եւ թե ի՞նչ ասել է  «ժամականակշրջանն ավարտվել է»։ 
«Բազմիցս ասել ենք, որ նման լեզուն բանակցային չէ, առավել ևս սպառնալիքների լեզուն վայել չէ բանակցողի համար։ Այդ լեզուն չի աշխատել ու չի աշխատելու: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանն ու Արցախը վճռական են իրենց պաշտպանելու համար»,-ասաց Մնացականյանը։

 

Արմինե Գևորգյան