Բավ է պառակտվել
03-06-2014 19:04

Սիրիայի նախագահական ընտրություններում ընտրողները ռեկորդային մասնակցություն են ունեցել

Սիրիայի ընտրությունների հարցերով բարձրագույն դատական կոմիտեի նախագահ Հիշամ աշ-Շաարը հայտարարել է, որ  նախագահական ընտրություններում ընտրողները ռեկորդային մասնակցություն են ունեցել և ընտրատեղամասերում որեւէ խախտում չի եղել: Ողջ օրվա ընթացքում  Սիրիայի պետական հեռուստատեսությամբ շարունակվում է տեղեկատվական մարաթոնն առանց ընդհատումների, որի ժամանակ ուղիղ միացումներ են տեղի ունենում տարբեր քաղաքների փողոցներից ու ընտրատեղամասերից: Սիրիացիները նշում են, որ ընտրությունների են եկել ահաբեկչությանը դիմագրավելու երկրի ամբողջականությունը պահպանելու նպատակով:Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնում են ներկա նախագահ Բաշար Ասադը, վարկանա զարգացման հարցերով նախարար, կմունիստ Մահեր Հաջարը և նախկին նախարարներից Հասան Նուրին: Քվեարկությունը կավարտվի Երևանի ժամանակով 20.00-ին: