Բավ է պառակտվել
02-11-2018 16:54

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից, ասվում է կազմակերպության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանված կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
Ավելի վաղ Gisher.news-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 28-ի գիշերը որոշում էր կայացրել ձերբակալել երկու ամսով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. Մարտի 1- գործի շրջանակներում: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որպես մեղադրյալ էին ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5մլն. դրամ գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով ներկայումս հայտարարված է հետախուզւոթյան մեջ: