Բավ է պառակտվել
10-02-2016 18:28

Փոստանջյանը՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածությունն առաջադրելու շարժառիթների մասին

«Իմ մասնագիտական կարողությունները, իմ կյանքի անցած ճանապարհն ու փորձը ինձ թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, նաև երկրորդ հանգամանքը՝ այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար. «Բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, ովքեր որ հեղինակություն և կարող ուժ են, ցավոք, նրանք չցանկացան մասնակցել պայքարին»: Փոստանջյանի խոսքով՝ այդ մարդիկ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ են: Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ընդդիմադիր ուժերի լայն կոալիցիա կազմելու հրավերին, Փոստանջյանն ասաց՝ դա պետք է քննարկի «Ժառանգություն» կուսակցությունը, եթե քննարկի դրա մասին տեղեկատվություն կտրամադրվի: