Բավ է պառակտվել
10-05-2019 18:55

Ո՞ր արժանիքի համար է Արթուր Դավթյանը նշանակվել դատախազ

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2018 թվականին դատախազության կատարած աշխատանքների հաշվետվությունը։

Քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Արթուր Դավթյանին հարցրել է, արդյոք այս ընթացքում եղե՞լ են դեպքեր, որ նախորդ իշխանության պաշտոնյաները հորդորեն, ճնշեն կամ խնդրեն ավելի մեղմ լինել՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր քրեական հետապնդման են ենթարկվում պաշտոնյաներ:

Հիշեցենք,որ Արթուր Դավթյանը նշանակվել է նախորդ իշխանության ժամանակ:

Դատախազը պատգամավորին հավաստիացրեց, որ իրեն վաղուց չեն խնդրում։

«Մարդիկ գիտեն, որ եթե ինձ խնդրում են, դա հակառակ ազդեցությունն է ունենում»:
Կոնջորյանը նաև հարցրեց՝ «Պատրաստակա՞մ եք մինչև վերջ գնալ՝ անկախ նրանից, թե նախորդ իշխանությունից որ անձինք կհայտնվեն մեղադրյալի վիճակում»:
Դավթյանն ասաց. «Որ պահին ինքս իմ մեջ բարոյական արգելք տեսնեմ, բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը շարունակելը: Որևէ խոչընդոտ չունեմ»:

«Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հարցրեց, թե ո՞ր արժանիքի համար 2016թ.-ին Սերժ Սարգսյանն իրեն առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում:

«Եթե չլինեինք ռեժիմի կամակատարը, արդյոք կառաջադրվեի՞ք»,- հարցրեց Բաբաջանյանը: Դատախազը պատգամավորին հորդորեց բացել և տեսնել իր կենսագրությունը դատախազության համակարգում ու հետևություններ անել:

 

Արմինե Գևորգյան