Բավ է պառակտվել
03-06-2020 18:12

Մահերի քանակի համար պատասխան պետք է տան ոլորրտի պատասխանատուները․Մարուքյան

Մոտավորապես երկու ամիս է՝ նույն վիճակն է՝ բանկերի մոտ նույն հերթերն են, թոշակները նույն ձևով են տրամադրվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված ֆեյսբուքյան հրապարակումներին։

Նրա խոսքով, հրապարակումներ անել ու ասել՝ այդ ամենը նոր է եղել, ճիշտ չէ։ «Բայց լավ է ուշ, քան երբեք։ Հարցին, թե կարիք չկա՞ արդյոք նորից խիստ սահմանափակումներ կիրառելու, Է. Մարուքյանը պատասխանեց՝ խիստ սահմանափակումներ կարելի է կիրառել, եթե մարդկանց տրվի ապրելու միջոց տրվի։
«Չեն կարող տոտալ կարանտին մտցնել, բայց մարդկանց ապրելու համար գումար չտալ։ Կառավարությունն այժմ ծանր խնդրի առաջ է կանգնած, եթե կարանտին մտցնի, ապա պետք է աջակցի, իսկ դրա համար միջոցներ են պետք»,– շեշտեց Մարուքյանը։

Նա վստահեցրեց, որ համավարակի դեմ պայքարի համար պատասխանատուները պետք է ընդունեն, որ իրենց ներդրած քաղաքականությունը ունի բացթողումներ, հետևաբար այդ մարդիկ պետք է ազատվեն։ Ըստ պատգամավորի, մահերի քանակի համար պատասխան պետք է տան ոլորրտի պատասխանատուները, բայց այս վիճակից դուրս գալուց հետո պետք է խոսել դրա մասին։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, որը բերել է կառավարությանը՝ պատգամավորն ասաց, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, բայց նաև ժամանակը չէ մեղքը ժողովրդի վրա բարդելու. «Յուրաքանչյուրն իր օրինակով պետք է այս ամենի վրա իր ազդեցությունն ունենա»։

 

 

Արմինե Գևորգյան