Բավ է պառակտվել
07-02-2019 18:27

Զախարովան չի բացառել Մնացականյանի և Լավրովի հանդիպումը Մյունխենի համաժողովի շրջանակներում

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ասուլիսի ժամանակ չի բացառել փետրվարի 16-17-ին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպումը:

“Մենք չենք հայտարարում կայանալիք հանդիպումների մասին, քանի որ դրանք մշակման փուլում են։ Չէի ուզենա մեկնաբանել նույնիսկ առանձին հանդիպումները։ Սակայն խոստանում եմ վերադառնալ այդ հարցին մոտ ժամանակներս”, – ասել է Զախարովան։

Նրա խոսքերով, հանդիպումների ժամանակացույցը կհրապարակվի պատրաստ լինելուն պես։