Բավ է պառակտվել
25-11-2021 21:08

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը․ Զախարովա

Մոսկվան պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանն, ասել է հինգշաբթի ճեխազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶԱխարովան։

Նա հաստատել է, որ Հայաստանը խնդրել է Ռուսաստանին միջնորդել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը ասել էր, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ պաշտոնական Երևանը տեղեկացրել է, որ պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների և ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը։

«Ռուսաստանը շահագրգռված է դրանում և բազմիցս առաջարկել է անգամ ջանքեր գործադրել այս գործընթացը կարգավորելու համար… Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և բարիդրացիության եւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչը ներկայումս հատկապես կարևոր է»,- ասել է Զախարովան։

Նա խոստացել է տեղեկացնել, երբ նոր տվյալներ ի հայտ գան, բայց, «բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվեց 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։