Բավ է պառակտվել
29-12-2022 17:07

Զախարովան՝ միութենական պետությանը միանալու «Հայաստանին հարկադրելու» մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող թեմային, թե ճնշումներ են գործադրվում Հայաստանի վրա՝ հարկադրելու նրան միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։

«Ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են հարկադրանքի մասին։ Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը. բարեկամական իրադրությունո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ հարկադրանքը։Պետք է, չէ՞, հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Թե՞ մարդը վեր է կացել եւ ասում է. «Գիտեմ, որ հարկադրել են։ Անգամ հիշում եմ, բայց չեմ հիշում թե ով եւ չեմ հիշում, թե ինչպես։ Պետք է փաստեր լինեն», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ եթե մարդիկ նման հայտարարություններն են անում՝ փաստեր չներկայացնելով, և ընդ որում՝ կոնկրետ նշում են երկիրը և պահանջներ ներկայացնում նրան, ապա դա պետք է փաստերով հիմնավորվի։

Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Միութենական պետության մասով Հայաստանի վրա մեծ ճնշում կա», սակայն չէր հստակեցրել, թե ում կողմից են այդ ճնշումները։

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ Հայաստանի հետ «խաղաղ համաձայնագիր» կնքելու հնարավորության մասին հայտարարությունը
Մոսկվան մի շարք արտատարածաշրջանային խաղացողների՝ Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու փորձեր է տեսնում․ Զախարովա
Զախարովան մատնանշել է գերիների թվի հարցում Երևանի և Բաքվի մոտեցումների նկատելի տարբերությունը
Հայաստանը քրեականացնում է նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը, քվեարկությանը հարկադրելը, ընտրակաշառքը
Զախարովա. Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են մերձեցման խաղաղ պայմանագրի հարցում