ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է Արևմուտքին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հայ-ադրբեջանական կարգավորումը խաթարելու մեջ։
«Սա հենց նենգափոխումների դարաշրջանի կատեգորիայից է, եթե կա մեկը, որ խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, դա արևմտյան երկրներն են՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ուղարկվել է «պատմության աղբանոց» այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022 թվականի փետրվարին անհասկանալի պատրվակով դադարեցրին շփվել իրենց ռուս գործընկերոջ հետ։ Սա է փաստ»,- ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ ի պատասխան Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, ով ասել էր, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը ԱՄՆ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում է.
Զախարովան նշել է, որ նման գործողությունների հստակ բացատրություն նրանցից չկար։
«Հաշվի առնելով դա՝ մենք կենտրոնացել ենք Բաքվին և Երևանին օգնություն տրամադրելու վրա՝ եռակողմ ձևաչափերի շրջանակներում՝ հիմնված մի շարք համապատասխան համաձայնագրերի վրա։ Ինչ վերաբերում է ԱՄՆ միջնորդությանը՝ Մոսկվան չի տեսնում, որ այն իրական քայլերով լեցուն լինի և հավելյալ արժեք ունենա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։