Բավ է պառակտվել
29-12-2022 12:47

Զախարովան հնչեցրել է Ռուսաստանի մոտեցումը Երևանի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է ակնկալում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար և Երևանն ակնկալում է համապատասխան գործողություններ։ Հարց էր հնչել, թե արդյո՞ք Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջնորդվում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով։

«Չեմ ուզում պարզել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունները»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։

«Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրում, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել այդ գործառույթը: և ես լիահույս եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն»,- ասել է նա։

Նրա խոսքով, եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երևանի շահագրգռության դեպքում կազմակերպության մյուս անդամ պետությունները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը օգնելու Բաքվին և Երևանին սահմանների սահմանազատման հարցում. Զախարովա
Երևանը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Բաքվի հետ բանակցությունների լավ հնարավորություն է բաց թողել․ Զախարովա
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն միջազգային ցուցահանդեսին
Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը սպանվել է
Ռուսաստանը շարունակում է մնալ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հիմնական միջնորդը. ՀՀ ԱԺ նախագահ