Բավ է պառակտվել
04-03-2021 17:46

Զախարովան մատնանշել է գերիների թվի հարցում Երևանի և Բաքվի մոտեցումների նկատելի տարբերությունը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մատնանշել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների զգալի տարբերությունը 2020-ի աշնանը Ղարաբաղում պատերազմի ընթացքում գերեվարված անձանց հարցում:

«Ինչ վերաբերում է տվյալներին, թե քանի հայ է գտնվում (այդպես էր ձևակերպվել հարցը) Ադրբեջանում գերության մեջ, այս խնդրում կողմերի մոտեցումներում դիրքորոշումները տարբեր են, մենք միշտ նշել ենք դա», - ասել է Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իբր «Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, իսկ ով մանցել է՝ դիվերսանտներ են»: Ի պատասխան՝ նախկին օմբուդսմեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մեղադրել է Ադրբեջանի ղեկավարին ստախոսության մեջ:

Զախարովան ընդգծել է, որ այս տվյալները շատ տարբեր են. պաշտոնական Երևանի կողմից պաշտոնապես շրջանառվող թվերը պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկություններ ստացվում:

«Հաշվի առնելով նման անհամապատասխանությունները, մենք խորհուրդ ենք տալիս այս հարցն ուղղել ուղղակիորեն կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին: Համոզված եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել իրենց սեփական ամբողջական բացատրություններն», - առաջարկել է ռուս դիվանագետը:

Միևնույն ժամանակ, Զախարովան ասել է, որ մինչ օրս ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ՝ հայկական կողմի 63 ներկայացուցիչ, ադրբեջանական կողմի՝ 16:

«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումն այս թվերի վերաբերյալ. մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը հետևյալն է. «Բոլորը բոլորի դիմաց», - հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան կարծում է, որ այս հարցի շուտափույթ լուծումը կողմերին հնարավորություն կտա «շրջել հարաբերությունների ողբերգական էջերը» և կենտրոնանալ դրական օրակարգի խթանման վրա, ներառյալ՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ դա քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ: