Բավ է պառակտվել
11-10-2016 12:56

«Ես դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, մտնում եմ ակտիվ քաղաքականություն». Վիկտոր Դալլաքյան

Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը լքում է Հանրապետական կուսակցությունն ու մտնում ակտիվ քաղաքականություն: Այսօր լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից:

Բացի դրանից՝ Դալլաքյանը նշեց, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ-ից, հայտարարում է, որ այսուհետ վերադառնում է ակտիվ քաղաքականություն ու ակտիվորեն մասնակցելու է 2017 թ. Խորհրդարանական ընտրություններին:

«Հայտարարում եմ, որ եթե իմ հայտարարությունից հետո որևէ բան պատահի իմ կամ իմ ընտանիքի անդամների հետ, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

Նաև դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»,- հայտարարեց Դալլաքյանը: