Բավ է պառակտվել
23-02-2022 22:10

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ներկայումս հարաբերականորեն կայուն է. Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Չնայած նրան, որ ադրբեջանական կողմը անընդհատ խոսում է հայկական կողմից իբր սադրանքների և կրակոցների մասին, վերջին շրջանում (իրավիճակը – խմբ.) հարաբերականորեն կայուն է»,- ասել է նա։