Բավ է պառակտվել
16-11-2020 10:17

Շրջակա միջավայրի փոխնախարարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Իրինա Ղափլանյանը հայտարարել է, որ շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ․
Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար», - ասված է նրա հայտարարության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Երևանում առաջնագծից երկրի ղեկավարին աջակցող տեսանյութերով հանրության դիմող զինծառայողներին՝ նկատելով, որ իրենք ճիշտ են:
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով», - ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ վտանգավոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:

Արմինե Գևորգյան