Բավ է պառակտվել
02-11-2016 14:33

ՀՀԿ փոխնախագահը կոչ է արել չմիջամտել Ծառուկյանի անձնական գործերին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է խոշոր ձեռներեց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին:

Հոկտեմբերի 26-ին Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հնարավոր է համարել իր վերադարձը քաղաքականություն, եթե նման անհրաժեշտություն ծագի` չնայած, որ նա «այդ էջն արդեն շրջել է»:

«Քանի որ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի հայտարարել իր վերջնական որոշման մասին, ապա նրա բոլոր մտորումներն իր անձնական գործն են: Առաջարկում եմ չմիջամտել Գագիկ Ծառուկյանի անձնական գործերի մեջ», - ասաց Աշոտյանը:

Կուսակցության փոխնախագահը մեկնաբանեց նաև Ծառուկյանի խոսքերն այն մասին, որ նա բոլորին ներել է իր հասցեին հնչած տհաճ արտահայտությունների և մեղադրանքների համար:

«Դա քրիստոնեությանը բնորոշ հայտարարություն է... քրիստոնեական բարոյագիտությունն ավելի հեռու է գնացել անգամ այս պատվիրանների մեջ՝ ձևակերպելով՝ ներիր, որ ներվես», - նշեց Աշոտյանը:

Գագիկ Ծառուկյանը` խոշորագույն հայ օլիգարխներից մեկը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, 2015 թ.-ին լքել է քաղաքական դաշտը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Սարգսյանի և Ծառուկյանի միջև հարաբերությունները սրվեցին 2015 թ.-ի փետրվարի կեսերին: Երկրի նախագահը քննադատության ենթարկեց Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, մասնավորապես, որ, նա` որպես քաղաքական դերակատար, երկրի համար չարիք է դարձել: Նույն թվականի մարտի սկզբին Ծառուկյանը լքեց կուսակցության նախագահի պաշտոնը` այդ պաշտոնին առաջարկելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է մեծ քաղաքականությունից: Ավելի ուշ նախագահի հետ նրա հարաբերությունները կարգավորվեցին: