Բավ է պառակտվել
20-09-2022 09:17

«Զանգեզուրի միջանցքը» կամ «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքը» Մեծ Բրիտանիայի և Իսրայելի աշխարհաքաղաքական ինտրիգն է

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքը» Մեծ Բրիտանիայի և Իսրայելի աշխարհաքաղաքական ինտրիգն է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող կովկասյան կարևոր տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Կովկասի հարցով իրանցի փորձագետ Ահմեդ Քազեմին։ Նա նշել է, որ այս նախագծում գործակալի և կատարողի դերերը վերապահված են Բաքվին և Անկարային, հաղորդում է Pars Today-ը։

«Կան անհերքելի ապացույցներ, որ այս լարվածության գլխավոր ճարտարապետներն են Մեծ Բրիտանիան և Սիոնիստական ​​ռեժիմը։ ՆԱՏՕ-ում Միացյալ Թագավորության նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը պարզ ասել է, որ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը պատմական հնարավորություն է ստեղծել, որը պետք է օգտագործվի, և Հայաստանի հարավում Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցք ստեղծելով, մենք ՆԱՏՕ-ին կբերենք Կասպից ծով, և ՆԱՏՕ-ն մեկ քայլով ավելի մոտիկ կլինի Չինաստանին»,- ասել է նա: