Բավ է պառակտվել
29-01-2021 14:50

Զարիֆը Ստամբուլում կքննարկի տրանսպորտային համագործակցության հարցը

Տարածաշրջանային այցի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարարը ժամանել է Ստամբուլ:
Ստամբուլի օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են:

Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը շատ կենսական է»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ընդգծելով Կովկասի տարածաշրջանում երկրների համագործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, Զարիֆը հավելել է. «Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իմ այցերի ընթացքում, այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մանրամասնորեն քննարկել եմ այս հարցը:

Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»:

Անդրադառնալով վեցակողմ համագործակցության մեխանիզմին, Զարիֆը նշել է. «Այս հարցը բարձրացվել է ավելի վաղ, Էրդողանի կողմից: Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ ես քննարկել եմ այս հարցը և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կներկայացնեմ արդյունքները»:
Տարածաշրջանայկին այցի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը ժամանել էր Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Թբիլիսի: