Բավ է պառակտվել
20-10-2014 18:09

Զարուհի Փոստանջյանին կրկին զրկեցին խոսքից

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանին երկրորդ անգամ զրկեցին խոսքից: Երկու անգամն էլ տեղի է ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված կտրուկ հայտարարություններից հետո: Ելույթ ունենալով 2013թ. ամփոփող օմբուդսմենի զեկույցի քննարկման շրջանակներում՝ Փոստանջյանը հայտարարեց, որ երկրում մարդու իրավունքները ոտնահարվում են գործող իշխանությունների պատճառով: «Դրանում մեղավոր է Սերժ Սարգսյանը, ում նկատմամբ ես հիմա կկարդամ ժողովրդական դատավճիռը: Վճիռը հնչեցվել է հոկտեմբերի 10-ին՝ Ազատության հրապարակում, բաց համաժողովրդական դատական նիստի ընթացքում (խորհրդարանական եռյակի հանրահավաքին՝ խմբ.):» Այսպիսով, Սերժ Ազատի Սարգսյան, աշխատատեղ՝ Հայաստանի նախագահ: Ծննդյան ամսաթիվը՝ 1954թ. հունիսի 30: Ազգությունը՝ հայ: Մեղադրվում է իշխանության յուրացման եւ չարաշահման...», - սկսեց Փոստանջյանը: Սակայն «մեղադրանքի» ընթերցումն ավարտել ու «դատավճռի» ըներցումը սկսել նրան չհաջողվեց. մի քանի նախազգուշացումներից հետո խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց խոսափողը: Այդուհանդերձ, Փոստանջյանը մոտ 3 րոպե շարունակեց կարդալ եւ ավարտել իր ելույթը: