Բավ է պառակտվել
06-06-2022 11:41

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը կանսկացվի Երևանում

Հունիսի 17-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նախագահությամբ, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։
ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, կքննարկվեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:
Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ: