Բավ է պառակտվել
13-09-2022 18:49

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի հեռավար. Ուշակով

Հայաստանի խնդրանքով երեքշաբթի օրը տեսակապի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկումը փակ կլինի»,- ասել է Ուշակովը։

Հայկական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին հրավիրված հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց և խոշոր տրամաչափի հրանոթներից սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր։ Հայկական սահմանի որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, ՀՀ զինված ուժերը տվել են համաչափ պատասխան։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ժամը 14:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 49 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ երեքը խաղաղ բնակչության շրջանում։