Բավ է պառակտվել
28-01-2022 15:44

Արդյո՞ք փակուղի են մտել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ քննարկումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք փակուղի են մտել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման ու սահմանազատման շուրջ քննարկումները։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջարկներն ուղարկվել են Ռուսաստանին, Ադրբեջանին և միջազգային գործընկերներին։

«Հայաստանն Ադրբեջանից պարզաբանման է սպասում, թե սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ մեր առաջարկների որ մասն է անընդունելի»,- ուրբաթ լրագրողներին ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, քննարկումները շարունակվում են, նոր լուծումներ են փնտրվում։