Բավ է պառակտվել
25-10-2022 18:56

Զատուլինը հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի նամակն իր՝ երկիր ժամանելու «անցանկալիության» մասին

Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է իր՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին նամակը։

Ստացված նամակում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս կապակցությամբ ապագայում Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Երեքշաբթի ավելի վաղ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» ռեսուրսը հայտնել էր, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, և նա այժմ համարվում է պերսոնա նոն գրատա։