Բավ է պառակտվել
05-12-2014 11:50

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները:
Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը եւ հնարավոր զարգացումները, տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առաջիկա տարիների համար համագործակցության հիմնական ուղղություններին:
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցը Վաշինգտոն ավարտվել է: