Բավ է պառակտվել
07-10-2020 17:17

Վաղը Ժնևում, իսկ երկուշաբթի օրը՝ Մոսկվայում կանցկացվեն Ղարաբաղի շուրջ բանակցություններ

Ֆրանսիայի արտգործնախարարը չորեքշաբթի օրը հայտնել է, որ հինգշաբթի բանակցություններ տեղի կունենան Ժնևում, իսկ երկուշաբթի օրը` Մոսկվայում, որպեսզի փորձեն համոզել ղարաբաղյան կոնֆլիկտի հակամարտող կողմերին համաձայնության գալ հրադադարի մասին բանակցությունների շուրջ:

Ժան-Իվ Լը Դրիանն ասել է խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովին, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կանցկացնեն այս բանակցությունները՝ երկխոսություն սկսելու համար, որը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: