Բավ է պառակտվել
06-04-2016 15:07

ՌԴ–ն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար.ՌԴ ԱԳՆ

«Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն բան իրավիճակը կայունացնելու համար։ Այն ամենն, ինչ հնարավոր կլինի անել, կարվի», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայում ապրիլի 8-ի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ն պատրա՞ստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացմանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։ Ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12։00-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում երկու կողմերից կրակոցները դադարել են։\