Բավ է պառակտվել
09-11-2020 23:27

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ

Նոյմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին: Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը:

Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ
Ադրբեջանի կողմից խոցվել է ռուսական ուղղաթիռ, որը կործանվել է Հայաստանի տարածքում (տեսանյութ)
Ցանկացած հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը հատուկ ճանապարհ կունենա Մեղրիի միջով անհիմն է․ ՀՀ ԱԳՆ
«Պատերազմի ավարների պուրակով» Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես այլատյացության համաշխարհային կենտրոն․ ԱԳՆ
Ադրբեջանը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը - Ադրբեջանի ԱԳՆ