Բավ է պառակտվել
09-10-2020 00:43

Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվա են հրավիրվում․ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով է հանդես եկել։ Այս մասին տեղեկանում ենք

ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքում տարածված հայտարարությունից։

ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։

«Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի Ագ նախարարները»,-ասված է հայտարարության տեքստում։