Բավ է պառակտվել
30-11-2024 17:34

Զելենսկին նշել է, թե ինչ պայմանով կարող է ավարտվել Ուկրաինայում պատերազմը հաջորդ տարի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, սակայն ընդգծել է, որ շատ բան կախված է համաշխարհային առաջնորդների որոշումներից և գործողություններից։

 

«Մենք ամեն ինչ անելու ենք այս պատերազմը վերջ տալու համար։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք այն ավարտին հասցնելու հաջորդ տարի, բայց դա հնարավոր է միայն Եվրոպայի, ԱՄՆ-ի և, իհարկե, Ուկրաինայի աջակցությամբ»,- ասել է Զելենսկին։

 

Նա նաև նշել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առանցքային դեր խաղալ՝ ուժեղացնելով ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային աջակցելու միջոցով։ Բացի այդ, Զելենսկին նշել է խաղաղության հասնելու համար դիվանագիտական ​​որոշումների կարևորությունը, հայտնում է РБК-Украина-ն։

 

«Պատերազմը կարող է արագ ավարտվել, եթե լինի համապատասխան կամք։ Ամեն ինչ կախված է նրանց ցանկությունից և որոշումներից, ովքեր կարողանում են դա անել։ Սա հեշտ գործընթաց չէ և վաղը չի ավարտվի, բայց հավանականություն կա, որ դա տեղի կունենա հաջորդ տարի։ Ես հավատում եմ դրան, թեև շատ բան կախված է այլ առաջնորդների կամքից»,- ասել է Զելենսկին։