Բավ է պառակտվել
27-02-2022 12:28

Զելենսկին առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ, սակայն բացառել է Բելառուսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ կարող են լինել այլ քաղաքներ, բայց ոչ Բելառուսում, քանի որ, ըստ նրա, հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են կատարվում։

«Եթե ձեր տարածքներից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում», - ասել է նա կոչում, որը հրապարակել է կիրակի օրը Telegram-ի իր ալիքում։ «Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը։ Հանդիպման հարթակ կարող են լինել այլ քաղաքներ»,- ընդգծել է Զելենսկին։ «Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, այս ամենը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաք երկրում, որի տարածքից հրթիռները չեն թռչում մեզ հարմար է»,- ասել է նա: «Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կարող են իսկապես վերջ տալ պատերազմին»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։