Բավ է պառակտվել
08-03-2022 12:28

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ Ղրիմի հարցը քննարկելու հնարավորության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է տարածքային հարցերի քննարկման հնարավորության մասին։

Երկրի ղեկավարին հարցրել են, արդյո՞ք հնարավոր է, որ Ղրիմը ճանաչվի որպես Ռուսաստանի մաս, իսկ ԴժՀ-ն և ԼԺՀ-ն որպես անկախ հանրապետություններ։

«Մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների՝ այս կեղծ հանրապետությունների հետ կապված հարցեր, որոնք Ռուսաստանից բացի ոչ ոք չի ճանաչել, կարող ենք փոխզիջում գտնել այս տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ: Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են այդ տարածքներում կապրեն նրանք, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի մաս: Ուկրաինայում ո՞վ կցանկանա ընդունել նրանց: Հետևաբար, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումն»,- ասել է Զելենսկին:

Նա նաև կոչ է արել Վլադիմիր Պուտինին սկսել բանակցությունները և երկխոսություն հաստատել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նախօրեին ասել է, որ Մոսկվան կարող է «մի ակնթարթում» դադարեցնել ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում, եթե Կիևը կատարի առաջքաշված պայմանները՝ Ղրիմի ճանաչում, որպես Ռուսաստանի մաս և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ինքնիշխանության ճանաչում, ինչպես նաև Ուկրաինայի՝ դաշինքից դուրս կարգավիճակի հաստատում։

Նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը, հույս է հայտնել, որ Ղրիմի և Դոնբասի ճանաչման հարցում լուծում կգտնվի։ Նա պարզաբանել է, որ, ըստ Կիևի ներկայացուցիչների, «դա գործնականում անհնար է», բայց «մեծ տարբերություն կա «անհնարինի» և «գործնականում անհնարինի» միջև»։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել՝ ուղղված Ուկրաինայի ապառազմականացմանը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դրա նպատակը «մարդկանց պաշտպանությունն է, ովքեր ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների և ցեղասպանության»: Ինչպես ընդգծել են ՊՆ-ում, զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։