Բավ է պառակտվել
24-06-2019 16:16

ԱԺ ֊ում մրցում են ով ավելի շատ կարող է հեգնել ու մատ թափ տալ

Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին  <<Սիրուն աղջիկ>> արված արտահայտությունը այսօր  ԱԺ-ում դարձավ քննարկման թիվ մեկ թեման: Կրքերն այնքան թեժացան որ հասավ բղավոցների: Հեգնանքի պակաս չզգացվեց, ավելի պատգամավորները սկսեցին արտահայտվել թե ով ինչպե՞ս ու ինչքա՞ն կարող է հեգնել։

ԱԺ֊ը նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը նախ նկատողություն արեց ԼՀԿ պատգամավորներին տեղից խոսելու, բղավելու, իր խոսքերով՝ պատգամավորին անհարիր պահվածք դրսևորելու համար։
«Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք խոսում, ինչ-որ բաներից եք խոսում։ Էստեղից է սկսվում, երբ ծաղրում ենք, երբ հեգնում ենք։ Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց նա։
Հետո հեգնաքի սլաքներն ուղղեց ԲՀԿ պատգամավոր  Գևորգ Պետրոսյանին
Հիշեցնենք, որ Պետրոսյանն էլ հայտարարել էր՝  «ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը»։
«Պետրոսյան Գևորգը գալիս, էստեղ կանգնում է, թե՝ ավելի լավ է տղեն տղուն կոմպլիմենտ անի: էդ ի՞նչ խոսալու բան է։ Էդ տենց թեմայի մեջ էր, հա՞»,- ասաց Սիմոնյանը։
Վերջինս հորդորեց դահլիճից չխոսել, հակառակ դեպքում իրենց արձագանքը տասնապատիկ սաստիկ է լինելու։
Ալեն Սիմոնյանին հեգնաքին պատասխանեց արդեն ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
«Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ Պարո´ն Սիմոնյան, ստեղ կանգնած սենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի: Հա, մենք էլ կարանք։ Ես էլ եմ ասում՝ 100 տոկոս իմացեք՝ 100 անգամ ավելի ուժեղ կլինի, եթե ինչ-որ մի բան»,- ասաց Աբովյանը։

 

Արմինե Գևորգյան