Բավ է պառակտվել
25-04-2022 08:56

Չավուշօղլուի ժեստը ոչ մի կերպ չի նպաստում փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը․ էդուարդ Աղաջանյան

«Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը դատապարտելի է համարել Թուրքիայի արտգործնախարարի՝ Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներին ցուցադրված ժեստը։

Նախօրեին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի դեսպանատան մոտ մեքենայի մեջ գտնվելով, «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության նշանն է ցույց տվել։ Այս արարքն առաջացրել է տեղական իշխանությունների վրդովմունքը։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը»,- գրել է Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- հավելել է պատգամավորը։