Բավ է պառակտվել
18-11-2019 16:54

Զինվորականներից շատերը իրենք են անհամբերությամբ սպասում՝ երբ են կանչվելու քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան


Ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասում է, որ շատ զինվորականներ իրենք են անհամբերությամբ սպասում՝ երբ են կանչվելու քննիչ հանձնաժողով՝ իրենց ունեցած տեղեկությունները հաղորդելու։
Հարցին՝ արդյո՞ք հանձնաժողովը հրավիրելու արցախցի զինվորականների՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը միասնական է։
«Մենք չենք կարող այդ համակարգից անջատ ինչ-որ բաներ տեսնել։ Մենք միասնական ենք և մեր միասնականության դեմ ամեն քայլ պետք է բացառենք», - ասաց բանախոսը։

Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք այսօր տեղի ունեցած պաշտոնանկությունները կապ ուներ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Մովսես Հակոբյանին դեռ չեն հրավիրել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, բայց նախատեսում էին:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը պաշտոնանկ է արել ՀՀ ՊՆ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին եւ նրա երկու տեղակալներին՝ Վաչագան Ներսիսյանին ու Կամո Քոչունցին:
Լրագրողի հարցին արդյո՞ք դա չի կաշկանդի նրան պաշտոնանկությունից հետո հրավիրել՝ վերջինս նշեց,որ իրենք որևէ բանից կաշկանդված չեն կաշկանդվողներին փնտրեք «Վերնատանը»:
Քոչարյանը նշեց,որ որևէ մեկին պարտադրելու իրավունք չունեն՝ անկախ պաշտոնից, բայց ում հրավիրում են՝ հաճույքով գալիս են՝ ի նպաստ մեր բանակի գիտակցմամբ. «Այլ բաներ փնտրել պետք չի, ձեր ցայտաղբյուրները թե ինչ կասեն՝ առաջնորդվեք պաշտոնական տեղեկատվությամբ»:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաև 2008թ․ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին։
«Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ նա եղել է պաշտպանության նախարարության համար մեկ պաշտոնյան: Չի կարող Հայաստանի ՊՆ նախարար թեկուզ մեկ վայրկյան աշխատած մեկը թողնի երկիրը, հեռանա և որևէ բացատրություն չկա: Օր առաջ Միքայել Հարությունյանը և իր ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ Միքայել Հարությունյանը եղել է նաեւ մեր ԳՇ պետը, ՊՆ նախարարը և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չեն, որ պետք է նրան մղեն մեր երկրի սահմաններից դուրս: Նա պետք է վերադառնա ու բացատրություն տա, թե հայտնի «0038» գաղտնի հրամանը ոնց է ծնվել»,- ընդգծեց նա։

 

Արմինե Գևորգյան