Բավ է պառակտվել
09-03-2021 18:00

Զոհրաբյանը գործընկերների հետ «կենդանի վահան» են կանգնել ոստիկանների և ակտիվիստների միջև

Իրավապահների ու ցուցարարների միջև պարբերաբեր փոքր բախումներ են ծագում։ Բերվել են նաև կարմիր բերետավորները։

«Մենք գործընկերներով որոշեցինք կանգնել նրանց միջև, որպեսզի թույլ չտանք արյունահեղություն»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նրան են միացել համակուսակիցներ Արման Աբովյանը և Միքայել Մելքումյանն, ինչպես նաև ՀՀԿ անդամներ Խոսրով Հարությունյանը և Էդուարդ Շարմազանովը։ Ըննդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն անցնում է ընդդիմադիրների շարքերով և հետևում իրադարձությունների զարգացմանը։

Ցուցարարները ցանկանում են բարիկադներ տեղադրել աղբամաններից։ Նրանք արդեն տեղադրել են մի քանիսը ոստիկանների առջևում։ Իրադարձությունների վայր են բերվում ոստիկանության նոր ուժեր, այդ թվում՝ վահաններով։ Նկատվում են ոստիկանության զորքերի (կարմիր բերետներ) մեծ կուտակումներ։