Բավ է պառակտվել
22-11-2018 19:00

Զոհրաբ Մնացականյանն ամփոփել է Ալիևի հետ Փաշինյանի զրույցի արդյունքները

 

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում պատմել է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի կարևոր արդյունքների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հետևանքների մասին։

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը և նախագահ Ալիևը փոխանակվել են մի քանի նախադասությամբ: Ինչպես ավելի ուշ ասել է Փաշինյանը, կարճատև խոսակցության ժամանակ նրանք համաձայնության են եկել հանձնարարել պաշտպանության նախարարներին իջեցնել լարումը սահմանին, վերահաստատել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել է կողմերի միջև “օպերատիվ կապ” հաստատել, որպեսզի կարողանան պարզել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը։

"Դուշանբեն քայլ էր ռիսկերը նվազեցման, խաղաղության և բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Այն նաև քայլ էր վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ”, - ասել է Մնացականյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հարաբերական հանգիստը ոչ թե օպերատիվ կապի հաստատման, այլ Դուշանբեում համաձայնությունների արդյունք է։

Ըստ Մնացականյանի, ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

“Ռազմական ճանապարհով լուծումը կնշանակի ավերում ողջ տարածաշրջանի համար, մարդկային կորուստներ: Միևնույն ժամանակ, երբեք չի լինի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բանակցեն ավելի թույլ դիրքերից”, - ասել է Մնացականյանը: