ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Այս մասին gisher.news-ին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։ Դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է ներկայիս իրադրությունը: Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին, հորդորել են խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Բավ է պառակտվել