Բավ է պառակտվել
04-07-2018 21:46

ԱԱԾ-ականները հատուկ գործողություններից հետո իրենց հետ տարել են Ալեքսանդր Սարգսյանին եւ նրա որդուն

 

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ դադարեցրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը շուրջ ութ ժամ տեւած հատուկ գործողությունները եւ հեռացել Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին։

ԱԱԾ-ից դեռ չեն հայտնում՝ ի՞նչ են հայտնաբերել Երեւանի Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը: Լրագրողները ֆիքսել են միայն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մի քանի փաթեթ են տարել: