Բավ է պառակտվել
28-06-2018 21:31

ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում քրեական հեղինակություններից մեկի տարածքում

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այս պահին գործողություն է իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանեւսկոյ) տարածքներից է:

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ ասել չի կարող:

Նշենք, որ օրերս առաջ էլ խուզարկվել եւ բերման է ենթարկվել Արմեն Հարությունյանի եղբայրը՝ «Արտյոմ Կանեւսկոյ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանը: