Բավ է պառակտվել
18-12-2018 14:41

Քաղաքի բարեկարգմանն ուղղվող ծախսերի հաշվին կավելանան Երևանի քաղաքապետարանի վարչական ծախսերը. 2019թ. բյուջե

Երևանի 2019թ. բյուջեի նախագիծը քննարկաման փուլում է և կընդունվի դեկտեմբերի 25-ին կայանալիք աագանու խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդել է քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։

“Լույս” դաշինքն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Երևանի 2019թ. բյուջեի մի շարք հոդվածներ, որոնք արժանացել են հասարակության սուր քննադատությանը։ Մասնավորապես, բյուջեի նախագծով նախատեսվում է վարչական ծախսերի կտրուկ ավելացում, փոխարենը՝ կրճատվում են քաղաքաի բարեկարգմանն ուղղվող ծախսերը (տրանսպորտ, կանաչապատում, կոմունալ ծառայություններ)։

“Սա դեռևս նախագիծ է, և այն գտնվում է քննարկման փուլում։ Նախագծի քննարկումը և քվեարկությունը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու խորհրդի նիստին”,- նշել է Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները կարող են բարձրաձայնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը և ստանալ դրանց պատասխանները։

Մոմլո խոսնակի խոսքերով, այսօր քաղաքապետարանը տալիս է բյուջեին առնչվող բոլոր պարզաբանումները և մեկնաբանությունները։

Համաձայն Երևանի 2019թ. բյուջեի նախագծի 2018թ. համեմատ նախատեսվում է վարչական ծախսերի աճ։ Մասնավորապես, ինչպես նշվել է “Լույս” դաշինքի հայտարարության մեջ, աշխատակազմի պարգևատրումների և դրամական խրախուսումների բյուջեն 758.5 մլն-ից աճել է մինչև 1,99 մլրդ․ դրամ (1մլրդ․232.9 մլն դրամ աճ), գործուղումների գծով ծախսերի բյուջեն՝ 62.7 մլն դրամից մինչև 112.7 մլն. դրամ (50 մլն. դրամ աճ), աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն 9.2 մլն. դրամից աճել է մինչև 169.1 մլն. (շուրջ 160 մլն. դրամ աճ):

Միևնույն ժամանակ, ըստ 2019թ. բյուջեի նախագծի, կնվազեն տրանսպորտի, վերելակների սպասարկման, քաղաքի կանաչապատման, լուսավորության շինարարական աշխատանքների և կոմունալ ծառայությունների համար նախատեսված ծախսերը։ Այսպես, տրանսպորտի համար նախատեսված բյուջեն 15,2 մլրդ-ից նվազել է մինչև 13,3 մլրդ (1,92 մլրդ դրամ նվազում), վերելակների սպասարկման բյուջեն՝ 108.7 մլն-ից մինչև 30.7 մլն. (78 մլն դրամ նվազում), կանաչ տարածքների պահպանման ծախսերը՝ 1,67 մլրդ դրամից 1,93 մլրդ դրամ (576 մլն. դրամ նվազում), փողոցների լուսավորման բյուջեն՝ 4,54 մլրդ դրամից 3,56 մլրդ. դրամ (1մլրդ. դրամ նվազում), բնակարանային շինարարության և կումունալ ծախսերին ուղղվող գումարները՝ 3,28 մլրդ դրամից մինչև 2,86 մլրդ դրամ (171 մլն. դրամ նավազում)։ ($1 =484.7 դրամ).