Բավ է պառակտվել
29-03-2021 15:20

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի գործով դատավորի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի` ընդդեմ երկրի վարչապետի հայցի առնչությամբ դատական նիստը նշանակված է ապրիլի 2-ին:

Հայաստանի Վարչական դատարանը մերժել է դատավոր Մհեր Պետրոսյանի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ «Մերժել պատասխանող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի՝ դատավոր Մհեր Պետրոսյանի ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը», - նշված է դատական-իրավական տեղեկատվության կայքում:

Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ նիստը նշանակված է ապրիլի 2-ին:

Ավելի վաղ Վարչական դատարանը միջանկյալ որոշում էր կայացրել, համաձայն որի ՝ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել մինչ վերջնական դատական ակտի ընդունումը: Դրանում դատարանն անվավեր էր ճանաչել Գասպարյանի պաշտոնից ազատումը` համապատասխան վարչական ակտի բացակայության պայմաններում: Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։
Նշենք նաև, որ Մհեր Պետրոսյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին և հայտարարել, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պաշտոնյաներն այցելել էին Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ:

Հատուկ ծառայությունների աշխատակիցների այցը տեղի էր ունեցել մինչև դատարանի կողմից Օնիկ Գասպարյանի պաշտպանների՝ հայցի ապահովման միջոցի կիրառման վերաբերյալ միջնորդությունը։

Քոչարյանի փաստաբաններ ինքնաբացարկ ներկայացրեցին դատավորին
Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Փաշինյանի որոշման կապակցությամբ դիմել է վարչական դատարան
Գլխավոր շտաբի պետի այսօրվա մի բացահայտման մասին. Կարեն Վրթանեսյան
«Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը. ՀՀ ԶՈՒ Շտաբի պետ
Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ