Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցիների կանայք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաստատել է Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի ընտանիքի անդամների կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի ստացման մասին:
Հաստատվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Շահբազ Գուլիեւի կինը՝ Ալբինա Վեսելովան, դիմել են դեսպանատան հյուպատոսական բաժին՝ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիեւին գտնելու խնդրանքով:Վեսելյովայի կողմից տրվել են բոլոր անհրաժեշտ բացատրությունները: Ադրբեջանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ նամակը ուշադիր կերպով կդիտարկվի:
Հիշեցնենք, որ Քարվաճառում վնասազերծվել էին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներեր, որոնցից մեկը հենց վերջիններս էին: Անդամներից մեկը սպանված է, ևս երկուսը կալանավորված են: Ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: