Բավ է պառակտվել
25-09-2014 16:35

Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի քաղաքացուն վերադարձրել են

Հայաստանի քաղաքացի Սարգիս Անանյանը այսօր՝ սեպտեմբերի 25-ին վերադարձվել է հայրենիք: Հայաստանի քաղաքացին հայրենիք է վերադարձվել ԿԽՄԿ-ի չեզոք միջնորդության եւ կողմերի համաձայնության պայմաններում: Հիշեցնենք, Նոյեմբերյանի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանը ադրբեջանական կողմում ձերբակալվել էր օգոստոսի 26-ին: Սկզբնապես այդ մասին հաղորդել էին լրատվամիջոցները: Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաստատումը միայն մեկ շաբաթ անց է հրապարակվել: Եվ միայն սեպտեմբերի 8-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին թույլ են տվել այցելել գերուն: