Բավ է պառակտվել
28-11-2016 10:03

«Աէրոֆլոտը» Մոսկվայից մի շարք չվերթներ է չեղարկել

Մոսկվայի օդանավակայաններում տեղացող առատ ձյան պատճառով հետաձգվել և չեղյալ են հայտարավել «Աէրոֆլոտի» մի շարք թռիչքներ:

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նախազգուշացրել է  նոյեմբերի 28-ին և 29-ին անբարենպաստ եղանակի կանխատեսման հետ կապված 14 չեղյալ հայտարարված  և երկու հետաձգված  չվերթների մասին Շերեմետևո օդանավակայանում: Այս մասին հայտնում է ընկերության կայքը: Նոյեմբերի 28-կդադարեցվեն չվերթները դեպի Նիժնի Նովգորոդ, Կոպենհագեն, Ստոկհոլմ, Բեռլին, Բոլոնիա, ինչպես նաև Նիժնի Նովգորոդից: Նոյեմբերի 29-ին չեղյալ են հայտարարվել չվերթները դեպի Միներալնիե Վոդի, Վարշավա, ինչպես նաև թռիչքներ Կոպենհագենից, Վարշավայից, Մինվոդիից, Ստոկհոլմից, Բեռլինից, Բոլոնիայից: Հաղորդվում է, որ վատ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 20 և  հետաձգվել է 9 չվերթ: