բավ է պառակտվել
25-08-2020 17:58

Աերոֆլոտ ավիաընկերությունը կսկսի տարանցիկ չվերթեր իրականացնել

Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հիշեցնենք նաև, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Արդյո՞ք հավաստի են լուրերը հոկտեմբերի 25-ից Հայաստանի հետ կանոնավոր չվերթները վերսկսելու Աերոֆլոտի ծրագրերի մասին
Ջալալ Հարությունյանը դուրս կգրվի հիվանդանոցից
Ով՞ էս դու, Նիկոլ Փաշինյան
Մայրաքաղաքը հեղեղված է «Նիկոլ դավաճան» գրություններով. Երևանն այս պահին (լուսանկարներ)
Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների վերադարձը․ ՄԻՊ