Բավ է պառակտվել
02-12-2016 11:59

«Աերոֆլոտը» դեկտեմբերի 3-4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում դեկտեմբերի 3-ին և 4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ՝ անբարենպաստ եղանակային պայմանների կանխատեսման պատճառով: 

Մասնավորապես՝ դեկտեմբերի 3-ին կչեղարկվեն Չելյաբինսկ, Ուֆա, Միներալնիե Վոդի, Ռոստով, Ստավրոպոլ, Եկատերինբուրգ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Հելսինկի, Նիժնի Նովգորոդ, Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ ուղղություններով և հետադարձ չվերթները:

Դեկտեմբերի 4-ին կչեղարկվեն «Շերեմետևո»-ից Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Կոպենհագեն, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ և Ռոստով չվերթները: