Բավ է պառակտվել
16-08-2021 19:02

70 հետցնցում է հաջորդել Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին (տեսանյութ)

Օգոստոսի 16-ին ժամը 5։44-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ ծառայությունը։

«Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում»,- նշվում է հաղորդագրությունում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Իսկ նախօրեին, ժամը 23։42-ին նույն գոտում գրանցվել էր 3,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցում՝ էպիկենտրոնում 4-5 բալ ուգնությամբ։
ԱԻՆ-ից հիշեցրել են, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ։