Բավ է պառակտվել
09-08-2019 17:25

Աղբահանության և սանմաքրման աշխատանքների համար տրամադրվեց ավելի քան 1 մլրդ 726 մլն դրամ

Երևանի քաղաքապետրանը այսօր հրավիրել էր արտահերթ նիստ ,օրակարգի հարցերից մեկով՝ Աղբահանության և սանմաքրման աշխատանքների համար տրամադրվեց ավելի քան 1 մլրդ 726 մլն դրամ: Իսկ նշված ծառայությունների համար անհրաժեշտ գումարը ապահովելու նպատակով որոշվեց 91 մլն դրամը փոխանցել մանկապարտեզների վերանորգման համար նախատեսված գումարից:
Ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի առաջարկվում այդ գումարն ավելացնել պարգևավճարների և գործուղումների ծախսերի հաշվին, փոխարենը իրականցվում է երեխաների հաշվին:
Ի պատասխան քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ այդ գումարով 21 մանկապարտեզ ամբողջությամբ հնարավոր չէր լինի վերանորոգել:
<<Ոչ մի մանկապարտեզ չի տուժելու: Այս 91 մլնը այն ավելի գումարի մասն էր, որը պետք է սպասի, մինչև այդ մանկապարտեզների նախագիծ նախահաշիվները պատրաստ լինեն, տեղադրվեն, մրցույթները տեղի ունենան, որոնք այս տարվա ընթացքում չեն հասցնելու իրականացվել: Եթե անգամ այս 91 մլնը մնա, այն չի օգտագործվելու և մնալու է որպես տնտեսում», - ասաց փոխքաղաքապետը:
Իսկ այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենա: 155 մլն դրամ կտրամադրվի Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար: